Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Շնորհավոր տոնդ , Հայաստան

Հարյուրամյակներ շարունակ ձգտել ենք անկախության և 21 տարի առաջ մեր ձայնը տվեցինք հանուն ազատ և անկախ Հայաստանի: Եվ այդ նվաճումն անհրաժեշտ է գնահատել և պահպանել:

 

Սա տոն է ողջ հայության համար:

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, տարբեր ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սմբատի Թունյանին, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի Ա.Մնջոյանի անվան լիպիդոլոգիայի մոլեկուլյար հիմունքների լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանին:

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու անվան մեդալով են պարգևատրվել Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկ»  հիվանդանոցի օժանդակ մասի պատասխանատու Մարի Նոյել Ստեթանի Լոկատելլին,«Էրեբունի բժշկական կենտրոն»ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսի Պողոսյանը:

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության  բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել Վայոց ձորի մարզի «Ջերմուկի առողջության կենտրոն»ՓԲԸ-ի տեղամասային թերապևտ Գայանե Գուրգենի Սարգսյանին,«Կապանի բժշկական կենտրոն»ՓԲԸ-ի ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանին:

 

Անկախության տոնի առթիվ Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել է  բժիշկ Հրայր Անդրանիգի Գարաբեդյանը (ԱՄՆ):

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ